Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրաչիկ Խաչատրյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.03.2017

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2017թ.-ին հայտարարված Հրաչիկ Խաչատրյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 04.05.2017թ. ժամը 12.40-ին Հրաչիկ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի Հրաչիկ Խաչատրյանի սնակության գործով մնացած գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. 159.6քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի բնակելի տուն` տեղակայված 0.1550 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի Ազատավան համայնքում: Բնակելի տան հիմքը՝ բետոնյա, պատերը՝ տուֆ քար, արտաքին հարդարումը՝ ֆեգրիտի սալնիկներով երեսպատված, միջհարկային ծածկը՝ ե/բ, տանիքը՝ թիթեղ, մուտքի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ փատյա, պատուհանները եվրո-մետաղապլաստե, հատակը՝ սալիկապատ և լամինատե: Տունն ունի օժանդակ շինություններ, այդ թվում սանհանգույց՝ 6.3քմ, թոնրատուն՝ 12.2քմ /պատերը տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ, հատակը՝ բետոնածածկ, տանիքը՝ մետաղական թիթեղ, մուտքի դուռը՝ փատյա, ընդհանուր վիճակը բավարար/, սառնարան-մառան՝ 23.9քմ /պատերը տուֆ, մուքի դռները՝ մետաղականդարպաս և փատյա, ծածկը՝ ե/բ, ընդհանուր վիճակը բավարար/, մետաղական հենասյուներով ծածկ-սառնարան՝ 91.2քմ, որի տանիքը մետաղական թիթեղից է, հատակը՝ բետոնածածկ, մետաղական հենասյուներով ծածկ՝ 144.6քմ, զուգարան՝ 3.2քմ /պատերը՝ տուֆ, հատակը՝ սալիկապատ/ և 82.8քմ 2.0մ բարձրությամբ տուֆ քարից շարված պարիսպ: Բնակելի տունն ու օժանդակ շինությանները կառուցվել են 2000-ական թվականներին: Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Հրաչիկ, Մարինե և Հրանդ Խաչատրյանններին և Հրաչիկ Խաչատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «Յունիբանկ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը 26.244.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. «VAZ 21214» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 88 RR 828, տարեթիվը՝ 2004թ, նույնացման համարը /VIN/՝ XTA21214041745487, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, մեքենան գտնվում է սարքին վիճակում, անվադողերը՝ կիսամաշ: Ըստ վկայագրի ավտոմեքենայի սեփականատերն է Հրաչիկ Հրանտի Խաչատրյանը: Մեկնարկային գինը 862.115 դրամ:
ԼՈՏ-3. «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 08ՍՕ840, տարեթիվը՝ 1998թ, թափքի տեսակը՝ ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, մեքենան գտնվում է սարքին վիճակում, անվադողերը՝ կիսամաշ: Սեփականատեր՝ Հրաչիկ Հրանտի Խաչատրյան: Մեկնարկային գինը 1.476.225 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Հրաչիկ Խաչատրյանի սնանկության գործով թիվ 2477604477940000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀԱրարատիմարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 34 86 64

Էլ. փոստ`