Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Ալեքսանի Ներսեսյանի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

17.03.2017

Հայտատու` Գագիկ Ալեքսանի Ներսեսյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2017թ. մարտի 16-ին Գագիկ Ներսեսյանի սնանկության գործով պարտապանի գույքի աճուրդը չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
2017թ. ապրիլի 3-ին ժամը 11:00-ին Գագիկ Ալեքսանի Ներսեսյանի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Մ. Խորենացու 162ա) կանցկացվի Գագիկ Ալեքսանի Ներսեսյանի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք (երրորդ կրկնաճուրդ): Գույքն իրենից ներկայացնում է պարտապանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ Վարազդատ Ամիրյանին պատկանող, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Թադևոսյան (Գետափնյա) փող. թիվ 5 հասցեի բնակելի տունը 570 քմ մակերեսով, շինություն 19,1քմ, 990 քմ տնամերձ հողամասով: Բնակելի տունը բաղկացած է կիսանկուղից, բնակելի հարկից և ձեղնահարկից, ունի վերանորոգման կարիք, մեկնարկային գինն է 23.947.650 ՀՀ դրամ: Բնակիչների վտարումը, գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Հայտերն ընդունվում են ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 59498810100: Լոտին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:
 

Հասցե` ՀՀ կոտայքի մարզ ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան,2-րդ թաղամաս, 77 տուն

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`