Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արթուր Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի մասին

27.03.2017

Հայտատու` Արթուր Հովակիմյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

21.03.2017թ. նշանակված Արթուր Հովակիմյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել է հայտ չլինելու պատճառով։ Սնանկության գործով կառավարիչ` Լևոն Պետրոսյանի կողմից` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Ե.Օտյան 53/2) 11.04.2017թ. ժամը 11:00 կանցկացվի Արթուր Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող <ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ՝ բաց դասական եղանակով, մեկ լոտերով:
Աճուրդի մեկնարկային գինն է`33.520.000 ՀՀ դրամ: Աճուրդի է հանվելու`
Լոտ 1 ք.Երևան Արշակունյաց պողոտա, թիվ 302/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /Հին Էրեբունի հյուրանոց/ եւ հողամաս 0.01164 հա: Լոտ 1 մեկնարկային գինն է` 33.520.000 ՀՀ դրամ: Առկա են նաեւ ինքնակամ շինություն։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ Արթուր Հովակիմյանի 2473601540060010 սնանկության հատուկ հաշվին`մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Ե.Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է գույքային իրավունքի ձևակերպման և մինչ այդ իրավունքի գրանցման պահը գոյացած գույքահարկի վճարման պարտավորությունները: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5/416:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312319

Էլ. փոստ`