Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Նաիրիտ» ԲԲԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.03.2017

Հայտատու` «Նաիրիտ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76հոդված

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2017թ. մարտի 24-ին, ժամը12.00-ին, Նաիրիտ ԲԲԸ-ին պատկանող գույքի` բաց դասական եղանակով, 9 տարբեր խմբերով հրավիրված աճուրդը կայացել է մասնակի, Ք.Երևան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2017թ. ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին «Նաիրիտ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից, կանցկացվի «Նաիրիտ» ԲԲԸ-ին պատկանող գույքի վաճառքը` ընդհանուրը բաղկացած 376 լոտից, բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Վաճառքի է հանվում ընկերության շարժական գույքը բաժանված հետևյալ խմբերի և լոտերի`
Խումբ 1.Նյութեր: Խումբը բաղկացած է 10 լոտից, ընդհանուր - 243059ՀՀ դրամ արժեքով: Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի, որակի և արտադրության տարեթվերի ներկանյութեր, քիմիկատներ, նյութեր:
Խումբ 2.Պոմպեր: Խումբը բաղկացած է 26 լոտից, ընդհանուր- 81341ՀՀ դրամ արժեքով: Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի,որակի և արտադրության տարեթվերի պոմպեր:
Խումբ 3.Փոկեր, ռետինե մասեր: Խումբը բաղկացած է 64 լոտից, ընդհանուր -134674ՀՀ դրամ արժեքով: Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի, որակի և արտադրության տարեթվերի փոկեր, ռետինե մասեր ևայլն:
Խումբ 4.Սարքավորումներ: Խումբը բաղկացած է 20 լոտից, ընդհանուր -81323ՀՀ դրամ արժեքով: Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի, որակի և արտադրության տարեթվերի սարքեր, սարքավորումներ, հարմարանքներ:
Խումբ 6.Օժանդակ սարքեր, բաղադրամասեր: Խումբը բաղկացած է 56 լոտից, ընդհանուր -215709ՀՀ դրամ արժեքով:Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի, որակի և արտադրության տարեթվերի սարքեր, սարքավորումներ և այլն:
Խումբ7.Օժանդակ նյութեր:Խումբը բաղկացած է 64 լոտից, ընդհանուր -116216ՀՀդրամ արժեքով:Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի,որակի և տարեթվերի արտադրության սարքեր, տարբեր պրոֆիլի մետաղ և այլն:
Խումբ 8.Խառը ապրանքներ:Խումբը բաղկացած է 58 լոտից,ընդհանուր -18814ՀՀդրամ արժեքով:Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի, որակի և արտադրության տարեթվերի ապրանքներ, տարողություններ, հարմարանքներ և այլն:
Խումբ9.Սարքեր,պահեստամասեր:Խումբը բաղկացած է 78 լոտից, ընդհանուր -587150 ՀՀ դրամ արժեքով:Խմբի կազմի մեջ մտնում են տարբեր տիպի, որակի և արտադրության տարեթվերի ապրանքներ,սարքեր,պահեստամասեր,հարմարանքներ:
Լոտ1-Ա-ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց պողոտա հա 70/8 հասցեի անշարժ գույք -18696937ՀՀ դրամ/գույքի արժեքի մեջ ներառված չէ 16.344.048 ՀՀ դրամի չափով կադաստրային արժեքը, քանի որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ. գրանցումը կկատարվի վճարման պահին հողի գործող կադաստրային արժեքի ՝ 16.344.048 ՀՀ դրամի չափով վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում / :
Լոտ2-Ա- ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց պողոտա հա 70/3 հասցեի անշարժ գույք -116016377ՀՀ դրամ /գույքի արժեքի մեջ ներառված չէ 125.077.890 ՀՀ դրամի չափով կադաստրային արժեքը, քանի որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ. գրանցումը կկատարվի վճարման պահին հողի գործող կադաստրային արժեքի ՝ 125.077.890 ՀՀ դրամի չափով վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում / : Գույքի արժեքի մեջ ներառված չէ նշված տարածքով անցնող 260գծ.մ. երկարությամբ երկաթգիծը:
Լոտ3-Ա-ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Նոր Խարբերդի ամառանոցային տնտեսություն հա.30/41 հասցեի անշարժ գույք -1703050ՀՀ դրամ/հողամասը՝ վարձակալության իրավունք/:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները, ինչպես նաև գույքի տեղափոխման ծախսերը կկրի գնորդը:Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցմանը հաստատող փաստաթղթերի պատճեները,աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ- ում բացված թիվ 11500948490400 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, մինչև 2017թ. ապրիլի 13-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան , Արշակունյաց պողոտա , 2-րդ նրբ. 1շ .,6 բն.

Հեռ..` 374-98-40-79-19

Էլ. փոստ`