Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Քիմարդմոնտաժ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձին պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.03.2017

Հայտատու` «Քիմարդմոնտաժ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2017 թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին <<Քիմարդմոնտաժ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Արշակունյաց 24/1/ կանցկացվի <<Արցախբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված և սեփականության իրավունքով երրորդ անձին պատկանող անշարժ գույքի աճուրդ՝ 1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ-1. ՀՀ ք. Երևան, Շենգավիթ համայնք, Արտաշեսյան փողոց, թիվ 102 հասցեում գտնվող շինությունները (պահակատուն 20.6 քմ, մեխանիկական պահեստ 3,901.6 քմ, դիզելային էլեկտրոկայան 162.6 քմ, մեխանիկական արհեստանոց և ծածկ 227.9 քմ, որից ծածկոց՝ 132.5 քմ, զոդման արհեստանոց 826.0 քմ, պահեստ 21.1 քմ, հոր 266.8 քմ, ջրավազան 73.0 քմ, անցակետ-պահեստ 517 քմ, որից վերանորոգված մաս՝ 37.2 քմ, պահեստ 78.5 քմ) ու հողամասը` 30.217 քմ :
Մեկնարկային գինը սահմանվում է 450.700.000 ՀՀ դրամ:
Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, այն կազմում է 88,837,980 ՀՀ դրամ, և չի ներառվել անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ:
ԼՈՏ-2.-Էլեկտրական բետոնխառնիչ՝ անսարք վիճակում: Լոտի մեկնարկային գինը 30.000 ՀՀ դրամ
ԼՈՏ-3.-Դիզ. Գեներատոր՝ անսարք վիճակում:Լոտի մեկնարկային գինը 40.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի
համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով <<Քիմարդմոնտաժ>> ՍՊԸ -ի սնանկության հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղ 2472302882650200 հաշվեհամարին մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո`՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան / ք. Երևան, Արշակունյաց 24/1/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 94 411 487

Էլ. փոստ`