Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիգրան Միրզոյանի սնանկության գործով կրկնաճուրդի կազմակերպման մասին

30.03.2017

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) հասցեում 02.05.2017թ. ժամը 10:10-ին տեղի կունենա Տիգրան Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Վազգեն Առաջին փողոց, 47 շենք, թիվ 16 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկությունը:
Լոտ N 1. ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Վազգեն Առաջին փողոց, 47 շենք, թիվ 16 բնակարան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18092014-04-0025, ընդհանուր մակերեսը 74.3 քմ./: Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, առաստաղի բարձրությունն է 2,75 մ. և ավելի: Մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները` եվրո ոճի, պատուհանները` եվրո, պատերը բարձրորակ ներկանյությով հարդարված, հատակը` կերամիկական սալիկ և մանրահատակ: Սանհանգույցի պատերը և հատակը լավ որակի կերամիկական սալիկներով երեսպաըված են: Բնակարանը գազաֆիկացված է, առկա է օդորակիչ:
Անշարժ գույքը գրավադրված է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում Տիգրան Միրզոյանի պարտավորությունների դիմաց և լոտի մեկնարկային արժեքն է 13 122 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության և աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի <Արդշինբան> ՓԲԸ-ի հ/հ 2840100057470000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Տ. Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Տիգրան Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +374 93 197307

Էլ. փոստ`