Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարինե Արամայիսի Չիչակյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին:

07.04.2017

Հայտատու` Կարինե Արամայիսի Չիչակյանի սնանակութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2017թ. ապրիլի 27-ին, ժամը 13-00, Կարինե Արամայիսի Չիչակյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Գավառ Սայադյան 18/ կանցկացվի Կարինե Արամայիսի Չիչակյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված հետևյալ միջոցները`
լոտ 1. Գեղարքունիքի մարզ ք.Գավառ Պետրոսյան փ. թ. 88 հասցեում գտնվող
1. բնակելի տուն – 378.4 ք/մ ընդհանուր մակերեսով
2. օժանդակ շինություն - 110.4 ք/մ ընդհանուր մակերեսով
3. կաթսայատուն – 7.5 ք/մ ընդհանուր մակերեսով
4. պարիսպ – 50.0 ք/մ ընդհանուր մակերեսով
5. հողամաս – 0.06 հա ընդհանուր մակերեսով
6. հողամաս – 0.143 հա ընդհանուր մակերեսով
Ընդհանուրի աճուրդի ներկայացման մեկնարկային գինը`19.800.000 ՀՀ դրամ
լոտ 2. Գեղարքունիքի մարզ ք.Գավառ Զարգարյան փ. թ. 10 հասցեում գտնվող
1.Նախկին մանկապարտեզի շինություն - 1377.4/911.6 ք/մ ընդհանուր մակերեսով
2. պարիսպ – 47.0 ք/մ ընդհանուր մակերեսով
3. հողամաս – 0.33 հա ընդհանուր մակերեսով
Ընդհանուրի աճուրդի ներկայացման մեկնարկային գինը` 26.550.000 ՀՀ դրամ
Ստացված արժեքը չի ներառում հողամասի կադաստրային արժեքը,որը մուծված չէ և կազմում է 3.688.740 ՀՀ դրամ
Սեփականության իրավունքով պատկանող,գրավով չծանրաբեռնված
լոտ3. Բնակարան - ք.Գավառ Ազտության փ. 41/7 1սենյակ 46.8 ք/մ – 180.000 ՀՀ դրամ
լոտ4. Խոտհարք – ք.Գավառ 0.5526 ք/մ – 594.000 ՀՀ դրամ
լոտ5. Վարելահող – ք.Գավառ 0.414 ք/մ – 450.000 ՀՀ դրամ
լոտ6. Վարելահող – ք.Գավառ 0.2311 ք/մ – 252.000 ՀՀ դրամ
լոտ7. Վարելահող – ք.Գավառ 0.2867 ք/մ – 306.000 ՀՀ դրամ
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Արդշինբանկ> Սևան մ/ճ 2477203496430050 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով` ք. Գավառ Սայադյան 18:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ՀՀ գեղարքունիքի մարզ ք.Սևան Նաիրյան 4/6

Հեռ..` +374 99201390

Էլ. փոստ`