Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գարիկ Սաղաթելյանի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.04.2018

Հայտատու` Գարիկ Սաղաթելյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.04.2018թ.-ին նշանակված Գարիկ Սաղաթելյանի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը` չի կայացել հայտ չլինելու պատճառով:
23.05.2018թ ժամը 17:30-ին Գարիկ Սաղաթելյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Թբլիսյան 3/9) կանցկացվի Գարիկ Սաղաթելյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Գարիկ Սաղաթելյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող բնակելի տուն, որը գտնվում է Երևան քաղաքի Կոմիտաս 47/1 շենքի թիվ 20 հասցեյում , 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում : Բնակարանի մակերեսը` 127.2 քմ, մուտքի դուռը մետաղյա, ներսի դուռը փայտե, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, ընդհանուր առմամբ բնակարանը գտնվում է լավ վիճակում : Լոտ 1–ի մեկնարկային գինը` 23.700.600 ՀՀ դրամ : Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, գույքի փոխանցման և վտարման ծախսերը կատարվում է գնորդի կողմից :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Գարիկ Սաղաթելյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473602556700240 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան Թբլիսյան 3/9): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել դատարան կամ զանգահարել Գարիկ Սաղաթելյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15



Հասցե` ք. Երևան Արշակունյաց 5շենք 416 սենյակ

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`