Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

22.06.2018

Հայտատու` «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. հունիսի 22-ին ժամը 14:00-ին ՙԲ.Մ.Լ. Արզնի՚ ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2018թ. հուլիսի 12-ին ժամը 14:00-ին ՙԲ.Մ.Լ. Արզնի՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում /ք.Աբովյան, Կոտայքի 8 փողոց/ տեղի կունենա ՙԲ.Մ.Լ. Արզնի՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
2.լոտ - ՙԳԱԶ 33021՚, մակնիշի ավտոմեքենա, արտ. 1996թ., պ/հ 044 LU 43, նույնացման համար XTH33021OT1573910, ենթակա չէ հետագա շահագործման, մեկնարկային գինը՝ 185.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԲ.Մ.Լ. Արզնի՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930030206103900 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում /ք.Աբովյան, Կոտայքի 8 փողոց/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`