Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով աճուրդ-վաճառքի մասին

21.01.2019

Հայտատու` «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.02.2019թ.-ին ժամը 15:30-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ հայտարարվել է սնանկ ճանաչված «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 7 (յոթ) առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմում է` 21 238 200 ՀՀ դրամ:
Լոտ 1- ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/22 հասցեում գտնվող 1,444.71քմ և 123.357քմ մակերես զբաղեցնող հողամասերի շուկայական արժեքը կազմում է 6 617 700 ՀՀ դրամ : Վերոհիշյալ հողամասերի կադաստրային արժեքը վճարված չէ : 1,444.69 քմ մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 10 055 182 ՀՀ դրամ, 123.357քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 858 565 ՀՀ դրամ :
Լոտ 2- ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/23 հասցեում գտնվող 543.25քմ և 46.386քմ մակերես զբաղեցնող հողամասերի շուկայական արժեքը կազմում է 2 486 700 ՀՀ դրամ: Վերոհիշյալ հողամասերի կադաստրային արժեքը վճարված չէ : 543.25քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 3 781 020 ՀՀ դրամ, 46 386քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է`322 847 ՀՀ դրամ :
Լոտ 3 - ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/24 հասցեում գտնվող 787.98քմ և 67.283քմ մակերես զբաղեցնող հողամասերի շուկայական արժեքը կազմում է 3 612 600 ՀՀ դրամ: Վերոհիշյալ հողամասերի կադաստրային արժեքը վճարված չէ : 787.98քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 5 484 341 ՀՀ դրամ, 67.283քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 468 290 ՀՀ դրամ
Լոտ 4 - ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/25 հասցեում գտնվող 667.98քմ և 57.036քմ մակերեսով հողամասերի շուկայական արժեքը կազմում է 3 061 800 ՀՀ դրամ : Վերոհիշյալ հողամասերի կադաստրային արժեքը վճարված չէ : 667.98քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 4 649 141 ՀՀ դրամ, 57.036քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 396 971ՀՀ դրամ :
Լոտ 5 - ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/26 հասցեում գտնվող 599.11քմ և 51.156քմ մակերես զբաղեցնող հողամասերի շուկայական արժեքը կազմում է 2 745 900 ՀՀ դրամ: Վերոհիշյալ հողամասերի կադաստրային արժեքը վճարված չէ : 599.11քմ հողամասի կադաստրային արժեքը կազում է 4 169 806 ՀՀ դրամ, 51.156քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է `356 046 ՀՀ դրամ :
Լոտ 6 - ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/27 հասցեում գտնվող 465.58քմ մակերես զբաղեցնող հողամասի շուկայական արժեքը կազմում է` 2 430 000 ՀՀ դրամ: Վերոհիշյալ հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ : Հողամասի կադաստրային արժեքը կազմում է `3 240 437 ՀՀ դրամ :
Լոտ 7 - ՀՀ ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ Բեկի փողոց, թիվ 1/28 հասցեում գտնվող 61.62քմ և 5.262քմ մակերես զբաղեցնող հողամասերի շուկայական արժեքը կազմում է 283 500 ՀՀ դրամ : Վերոհիշյալ հողամասերի կադաստրային արժեքը վճարված չէ : 61.62քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 428 875 ՀՀ դրամ, 5.262քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 36 624 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Միաժամանակ գնորդի կողմից պետք է վճարվի համապատասխան լոտում ներառված հողամասերի կադաստրային արժեքը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ»ՓԲԸ-ում բացված 2470101134770010 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 07.02.2019թ. ժամը 11:00-ն կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան, Փ. Բուզանդի 1/3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`