Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Արտաշես Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող և Արտաշես Մելքոնյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

17.09.2020

Հայտատու` Արտաշես Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.09.2020թ. ժամը 11:30-ին. թիվ ՍնԴ/0601/04/19 սնանկության գործով հայտարարվել էր սնանկ ճանաչված Արտաշես Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող և Արտաշես Մելքոնյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Հայտարարված աճուրդը տեղի չունեցով գնորդ չլինելու պատճառով:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 06.10.2020թ. ժամը 13:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Արտաշես Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող և Արտաշես Մելքոնյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական (գնի ավելացման) եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը սահմանվել է 4 400 331 ՀՀ դրամ :
Լոտ 1- ք. Երևան, Կաշեգործների փող., թիվ 152/1 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 2847133, տրված՝ 26.08.2011թ., հողամասի կադաստրային համարը՝ 01-011-066-0187, հողամասի չափը՝ 0.0296 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բն. տան. զբաղ. համար, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արտաշես Մելքոնյանին և վերջինիս պարտավորությունների կատարման համար գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում, անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր՝ թիվ ՔՈՒ/Գ044-146ա, կնքված՝ 23.11.2011թ., գրանցված սեղանամատյանում՝ 9958-ով, վկայական՝ 0149183):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված 1150021257367326 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/: եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում է շարադրված հերթականությամբ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները մինչև 05․10.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`