Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՈւՍՏԻԱՆ>> ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0037/04/15/ սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

18.09.2020

Հայտատու` <<ՈւՍՏԻԱՆ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. Հոկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին <<ՈւՍՏԻԱՆ>> ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0037/04/15/ սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կանցկացվի <<ՈւՍՏԻԱՆ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը, ընդհանուր թվով 1լոտ`
ԼՈՏ 2- Շիրակի մարզի, Մայիսյան գյուղում գտնվող հյուրանոց կիսափլված վիճակում՝ շինություն- 55,49քմ, հողամաս- 14150քմ, ծանրաբեռնված կադաստրային արժեքով, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04․10․2005թ․թիվ 199—ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն պայմանով՝ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։ /սեփ. Վկ. Թիվ 2737802 տրվ. 31.01.2011թ./ -543.701 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կաղմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի <<ՈւՍՏԻԱՆ>> ՍՊԸ-ի սնանկության գործով հ/հ 16001006011116 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գծի փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`