Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Կանաչապատում>> ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող <<Կիրովի անվան մանկական զբոսայգում>> գտնվող գույքերի աճուրդ-վաճառքի մասին

18.09.2020

Հայտատու` <<Կանաչապատում>> ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.09.2020թ.-ին ժամը 12:30-ին (թիվ ԵՔԴ/0124/04/08) <<Կանաչապատում>> ՊՓԲԸ-ի սնանկության գործով հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ 06.10.2020թ.-ին ժամը 14:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Կանաչապատում>> ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող <<Կիրովի անվան մանկական զբոսայգում>> գտնվող գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը լոտի համար կազմում է` 293 000 ՀՀ դրամ:
Լոտ 1- «Կիրովի անվան մանկական զբոսայգում» գտնվող գույքեր՝ ատրակցիոններ՝ (8 միավոր) և թենիսի սեղան (մեկ միավոր): Ատրակցիոնները (կարուսելներ) և թենիսի սեղանն ունեն ֆիզիկական և գործառութային (բարոյական ) մեծ մաշվածություն: Կարուսելները շահագործման ենթակա չեն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Գույքերի ապամոնտաժման, տեղափոխման և այլ ընթացիկ առաջացած պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում բացված 2470101134770010 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 05.10.2020թ. ժամը 11:00-ն կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`