Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նատալի Վարդանի Առաքելյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.11.2020

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Բաբկեն Եկմալյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
27.11.2020թ. հայտարարված Նատալի Վարդանի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
16.12.2020թ. ժամը 15:00-ին Նատալի Վարդանի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Նատալի Վարդանի Առաքելյանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է.
Լոտ 1. ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, 19 շենք, 16/1 հասցեում գտնվող տարածքը՝ 30,9 քմ. մակերեսով, նպատակային նշանակությունը՝ հասարակական – 11.120.895 ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Շահումյանի մասնաճյուղում բացված թիվ 16045062486324 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանին (հեռ. (077) 69-16-99

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., 17 բն.

Հեռ..` +37477691699

Էլ. փոստ`