Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մելատրոպիկ ՍՊԸ-ի սնանկության գործով բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.05.2021

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<Մելատրոպիկ> ՍՊԸ-ի սնանկության գործով 12.05.2021թ. ժամը 11:00-ին նշանակված աճուրդը կայացել է մասնակի, օտարվել է թիվ 2 լոտը` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Կեչառեցու փող. 58 հասցեում գտնվող հողամասը, 933 120 ՀՀ դրամ արժեքով:
<Մելատրոպիկ> ՍՊԸ-ի սնանկության գործով կրկնաճուրդը տեղի կունենա 23.06.2021թ. ժամը 11:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Աճուրդի է հանվում <Մելատրոպիկ> ՍՊԸ-ի պարտավորությունների համար <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ` Արթուր Ստեփանյանին սեփականությամբ պատկանող անշարժ գույքը:
Լոտ N 1. ՀՀ ք. Երևան, Արաբկիր, Հ. Հակոբյան փողոց 3/20 հասցեում գտնվող անշար գույք (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 14022017-01-0111, տրված 14.02.2017թ., ադմինիստրատիվ շենք` 659,5 քմ., պահեստ` 36,2 քմ., արտադրական շենք` 330,8 քմ., հողամասի չափսերը` 0,17139 հա.: Հողամասի և շինությունների բնութագրերը` նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իրավունքի տեսակը` սեփականություն): Անշարժ գույքը սեփականությամբ պատկանում է Արթուր Ստեփանյանին և գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մելատրոպիկ> ՍՊԸ-ի պարտավորությունների համար: Համաձայն <Տիգրիս> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության գույքի շուկայական արժեքը կազմում է 394 709 760 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ՓԲԸ-ում <Մելատրոպիկ> ՍՊԸ անվամբ բացված հ/հ 163518021361 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <Մելատրոպիկ> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`