Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նաիրա Գրիգորի Թովմասյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

11.06.2021

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2021 թվականի հունիսի 11-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2021 թվականի հունիսի 29-ին, ժամը 12.30-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍնԴ/1096/04/20 վճռով սնանկ ճանաչված Նաիրա Գրիգորի Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Նաիրա Գրիգորի Թովմասյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող <Արդշինբանկ> ՓԲԸ-ում գրավադրված՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 5 հասցեի 232,5 քմ մակերեսով բնակելի տան և 19,1 քմ մակերեսով ավտոտնակի (սեփականության իրավունքով պատկանում է՝ Շողիկ Արսենի Մարտիրոսյանին, շենքի տիպը՝ քարե, 1 հարկանի՝ նկուղով, դրսի դուռը՝ փայտե, միջսենյակային դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, հատակները՝ թեփատախտակ կամ տախտակ, պատերը՝ սոսնձաներկված, հին ոճի կամ առանց հարդարման, առաստաղները՝ նրբատախտակից, սանհանգույցը՝ հատակները սալիկապատված, իսկ պատերը՝ երեսասվաղված, ներքին հարդարանքը միջինից ցածր վիճակում է, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2085666, տրված՝ 20.12.2006թ.,) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) լոտով:
Լոտ -1 ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 5 հասցեի 232,5 քմ մակերեսով բնակելի տուն և 19,1 քմ մակերեսով ավտոտնակ (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2085666, տրված՝ 20.12.2006թ.):
Գույքի գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 9.208.985 (ինը միլիոն երկու հարյուր ութ հազար ինը հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5 %-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 15100268399483 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երեւան, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Բնակելի տունը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`