Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քնարիկ Թումասյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.06.2021

Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.06.2021թ.-ին Քնարիկ Թումասյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.06.2021թ-ին ժամը 15:00-ին Քնարիկ Թումասյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Քնարիկ Թումասյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1 «PEUGEOT 307» մակնիշի պետ համարանիշը՝ 34 OR 257 ավտոմեքենա, թափքի տեսակը՝ թեթև մարդատար հետչբեկ, թողարկման տարեթիվը՝ 2003թ, նույնացման համարը՝ WF33CRFNF4S010237, գույնը՝ բալագույն մետալիկ: Մեքենայի տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ բավարար: Մեքենայի արտաքին վիճակի ընդհանուր գնահատականը՝ բավարար: Սալոնը՝ մասամբ կտորապատ,մասամբ կաշեպատ, մաշված հատվածներով: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Քնարիկ Թումասյանին և այն Քնարիկ Թումասյանի պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 543.251 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով հատուկ հաշվին՝ 2477605040160000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Մարտիրոսյանին (հասցեն՝ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28, հեռ. /093/ 515231)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ ք.Վեդի Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +374 93 515231

Էլ. փոստ`