Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արարատի մարզի Ոստան համայնքի սեփականություն հանդիսացող 2002թ. Արտադրության ՎԱԶ-21213 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան /ՏՄՀՎKF492066, 26.12.2017/ աճուրդային կարգով օտարելու նպատակով բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

06.09.2021

Հայտատու` Ոստանի համայնքապետարան
Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Ոստանի համայնքապետարան ՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ոստան համայնքի սեփականություն հանդիսացող 2002թ. Արտադրության ՎԱԶ-21213 մակնիշի մարդատար ավտոմեքենան /ՏՄՀՎ SA058819, 27.11.2009/ աճուրդային կարգով օտարելու նպատակով Ոստանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2021թ. սեպտեմբերի 21-ին Ոստանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝գ.Ոստան, Այվազյան փողոց, թիվ 1/1/, ժամը 11:00-ին:

Ավտոմեքենային մեկնարկային գինը սահմանված է 334 000 /երեք հարյուր երեսունչորս հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

- Մասնակցի անձնագրի և սոց. Քարտի լուսապատճենները.

- Մասնակցության վճարի անդորրագիրը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 ՀՀ դրամից/: Վճարումը պետք է կատարվի Ոստանի համայնքապետարանի 900415184143 հաշվեհամարին:

Աճուրդի մասնակցության հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումն ու մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի օրվանից երեք օր առաջ:

Աճուրդում հաղթող է ճանաչվում աճուրդի ընթացքում առավելագույն գին առաջարկած մասնակիցը:

Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 50 տոկոսի չափով /վճարվում է աճուրդի օրը՝ մինչև աճուրդը, Ոստանի համայնքապետարանի 900415184119 հաշվեհամարին:

Աճուրդին մասնակցել ցանկացողները ավտոմեքենան ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00-ն:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ Ոստան համայնք Այվազյան փողոց թիվ 1/1

Հեռ..` 077-43-58-84

Էլ. փոստ`