Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՍՎԳ»ՍՊԸ-ի անունից «Արդշինբանկ»ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի մասին

19.10.2021

Հայտատու` Արամայիս Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ք.Երևան, Արշակունյաց 5 - 311 հասցեում, 2021թ. նոյեմբերի 18-ին ժամը 10:30 -ին կկայանա սնանկ ճանաչված «ՍՎԳ»ՍՊԸ-ի անունից «Արդշինբանկ»ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը, որը տեղի կունենա 1 լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ 1 – Երևան, Էրեբունի Կռիլովի փողոց, թիվ 38 հասցեում գտնվող բնակելի տուն – 43.200.000 ՀՀ դրամ – ( /սեփականության վկայական թիվ 25062019 - 01- 0208, տրված 25.06.2019թ./ 1 հարկանի և նկուղ, ընդհանուր մակերեսը 186.26 քմ, (ընդհանուր մակերեսից 27,99 քմ հանդիսանում է պատշգամբ, իսկ 39,55 քմ նկուղ) ընդհանուր վիճակը` միջին-լավ )
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Արդշինբանկ»ՓԲԸ Նոր-Նորք մասնաճյուղ h/h 2472402947330000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 –ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53 / 2 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից տաս օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 20.10.2021թ. մինչև 30.10.2021թ. ժամը 10 : 00–ից այցելել վերը նշված հասցե: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև վտարման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (099) 12-68-68 կառավարիչ Ա.Իսպիրյան:

Հասցե` Երևան, Նանսենի 19 - 124

Հեռ..` +374 99 126868

Էլ. փոստ`