Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկանուշ Մուշեղյանի պարտավորությունների համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.12.2021

Հայտատու` Հայկանուշ Մուշեղյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայկանուշ Մուշեղյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի Հայկանուշ Մուշեղյանի պարտավորությունների համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի 4 նրբ. 2շ. թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույք:Բնակարանի նկարագիրը՝ 101,18քմ, 4 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում է: Շենքի վիճակը բավ է, բակում է առկա է ավտոկայանատեղի ընդհանուր բացօթյա վիճակով: Ներքին հարդարումը՝ մուտքի դուռը փայտյա է, պատերը պաստառ և ներկանյութ, հատակը մանրահատակ, սալիկ և փայտ, պատուհանների շրջանակները փայտյա են և մետաղապլաստե, ներքին դռները փայտյա են: Ունի բաց պատշգամբ: Սանհանգույցը սալիկապատ, հին վիճակ:Տեղադրությունը լավ, տրանսպորտային մատչելիությունը լավ: Բնական լուսավորվածությունը լավ, 4 սենյակ է, ունի լոկալ ջեռուցում, առկա է գազ, հոսանք և ջուր: Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը՝ 182-125-012-011, վկայականի համարը՝ 2578999: Լոտի արժեքը կազմում է 25.130.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ. +374 44 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28փ. 23 տ.

Հեռ..` +374 44666663

Էլ. փոստ`