Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Արթին Թոլզ” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդ

10.12.2021

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

“Արթին Թոլզ” ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդի հաղթող ճանաչված` Նաիրա Վարդանյանի կողմից սահմանված ժամկետում չի կատարվել գույքի գնման գնի վճարումը: Օրենսդրության համաձայն գույքի աճուրդը վերսկսվում նախորդ աճուրդի մեկնարկային գնով:
2021թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00–ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Արթին Թոլզ” ՍՊԸ-ի Սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. Ք. Երևան, Շահումյան 5-րդ փող. Տուն 24 հասցեում գտնվող բնակելի տուն: Տան մակերեսը` 87,9 քառ. մետր, հողամասի մակերեսը` 0,04291 ք.մ.: Տունը բնակեցված է բնակիչներով, վտարումը կատարվում է գնորդի կողմից: Մեկնարկային արժեքը կազմում է 7 800 984 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ-ում բացված 1150014581611679 սնանկացման հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Տ. Մեծի 23/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Արթին Թոլզ” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`