Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Դոմինանտ Մեն» ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքի մասին

13.01.2022

Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.01.2022թ. հրապարակված գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
31.01.2022թ. ժամը 13:25 Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1256/04/19 սնանկության գործով պարտապան ՙԴոմինանտ Մեն՚ ՍՊԸ պարտավորությունների համար՝ ՙԳլոբալ Կրեդիտ՚ ՈՒՎԿ ՓԲԸ գրավի առարկա հանդիսացող՝ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ առանձին լոտերով, նախորդ՝ չկայացած աճուրդի մեկնարկային գնից 10% նվազեցված արժեքով:
Լոտ 8. TOYOTA BELTA մակնիշի 35 MT 726 պ/հ ավտոմեքենա, 2007թ. արտադրության, թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սպիտակ մարգարիտ, շարժիչի հզորությունը՝ 87, սրահը կտորյա, շարժիչը բենզինային, փոխանցման տուփը՝ ավտոմատ, վիճակը՝ միջին, անիվները՝ միջին, անվահեծերը՝ ալյումինե, ղեկը՝ ձախակողմյան: Ունի ընդհանուր հարդարման կարիք, շարժիչը աշխատում է աղմուկով, շահագործվել է որպես տաքսի:
Մեկնարկային գինը՝ 1.076,004 ՀՀ դրամ գումար:
Գույքերի ձևակերպան հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ-ում ՙԴոմինանտ Մեն՚ ՍՊԸ-ի անվամբ բացված սնանկության թիվ 220533333435000 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` աճուրդի հրապարակման պահից մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը ներառյալ, մինչև 18:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում aram.karapetyan02@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5,000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին /հեռ. 093032002/:

Թիվ ՍնԴ/1256/04/19 սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Կարապետյան

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +374 93 032002

Էլ. փոստ`