Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ԱՃՈՒՐԴ) ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.01.2022

Հայտատու` Գևորգ Գևորգյան անհատ ձեռնարկատիրոջ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Գևորգ Գևորգյան անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ Պարտապան) սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 16.02.2022 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ստորև նշված շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտով․

Լոտ 1 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Գևորգ Գևորգյանի կողմից «Արծաթե Գավաթ» գրավատան օգտին գրավադրված Գևորգ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Mercedez-Benz մակնիշի, E320 տիպի, 1998թ. Թողարկման, 70 GG 404 հաշվառման համարանիշով, թափքի տեսակը՝ սեդան, արծաթափայլ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար ավտոմեքենան, վազքը՝ 216,838 կմ, շարժիչի հզորությունը՝ 164/224 (ԿՎՏ/Ձ.ՈՒ.) շարժիչը՝ բենզին/գազ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախ։ (նույնացման համար՝ WDB2100651A785057, գտնվելու վայրը՝ ք․Երևան, Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, 1 շենք)։
 Մեկնարկային գինը` 1,701,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթը (անդորրագիրը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մուծում են մասնակցության նախավճար, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Մասնակցության նախավճարը ենթակա է վճարման Գևորգ Գևորգյան անհատ ձեռնարկատիրոջ սնանկության գործով թիվ 2480102661580000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում է առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (044-200-454)՝ աշխատանքային օրերին 09։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` 060500250

Էլ. փոստ`