Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Ցենտուրիոն” ՍՊԸ-ի սնանկության գործով շարժական գույքի աճուրդ

27.01.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. հունվարի 25-ին ժամը 12:00–ին “Ցենտուրիոն” ՍՊԸ-ի սնանկության գործով շարժական գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. փետրվարի 14-ին ժամը 12:00–ին ք.Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Ցենտուրիոն” ՍՊԸ-ի սնանկության գործով, վերջինիս սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
1. Isuzu Rodeo 3.2 մակնիշի 512 AX 61 պետ համարանիշի ավտոմեքենա: Արտադրման տարեթիվը` 1999թ., գույնը` սև, թափքը` ունիվերսալ: Մեքենայի բանալին չկա: Աշխատանքային վիճակը չի ստուգված: Թափքի գույնը խամրած, կան ժանգոտված տեղամասեր: Մեկնարկային արժեքը` 558 012 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի 16069035301851 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Ցենտուրիոն” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանˋ095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`