Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արամ Աշոտի Գեղամյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.02.2022

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.02.2022թ. հայտարարված Արամ Աշոտի Գեղամյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
24.02.2022թ. ժամը 11:30-ին Արամ Աշոտի Գեղամյանի /գործ թիվ ԿԴ3/0702/02/14/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Պարտապանին պատկանող ներքոշարադրյալ գույքերի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է`
Լոտ 1. MITSUBISHI GALANT 20I, 34DZ053 պետ. համարանիշի ավտոմեքենա, թողարկման տարեթիվը 2002թ., տեսակը՝ թեթև մարդատար, նույնականացման համարը /VIN EA7A-0502214/, շարժիչի հզորությունը 100/136 ձ. ուժ, ղեկը՝ աջ , անսարք, պիտանի չէ շահագործման, կարիք ունի հիմնավերանորագման – 406.700 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047048 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`