Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Լուսինե Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

07.02.2022

Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ փետրվարի 4-ին նշանակված աճուրդը չկայացավ հայտ չլինելու պատճառով:
2022թ. փետրվարի 22-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311ս. հասցեում կկայանա թիվ ԵԴ/0447/04/18 սնանկության գործով Լուսինե Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը հետևյալ 2 լոտով.

Գույքի անվանումը Գտնվելու վայրը Գույքի նկարագրությունը, վիճակը Մեկնարկային գինը, ՀՀ դրամ
Անշարժ գույք-շինություն ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան-Ճամբրակ ճան. Ծովագյուղից հարավ, մոթելից արևմուտք, ափամերձ տարածք
Սեփ. վկ. 2396893 Հողամասի նպատակային նշանակության -բնապահպանական
Հողամասի գործառնական նշանակությունը-տուրիստական բազայի կառուցման և սպասարկման
Իրավունքի տեսակը – վարձակալություն
Հողամասի մակերեսը-165.500 քմ
Հողամասն ունի ուղղանկյունաձև, երկրաչափական կտրվածք, ընդհանուր առմամբ հարթ է, չբարեկարգված
Շինությունների ընդհ. արտաքին մակերեսը – 67450 քմ, որից 1257 քմ ապամոնտաժված:
Թիվ 1 շինություն-7481 քմ, որից 1257 քմ-ը ապամոնտաժված, առկա 6224 քմ- բետոնե հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով, 2 հարկանի շինություն, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, տանիքը հարթ, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են, 1257 քմ հատվածը ապամոնտաժված է
Թիվ 2 շինություն-2114 քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով 2 հարկանի շինություն, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, տանիքը իրականացված է մետաղական վահանակներով, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 3 շինություն-3972 քմ, բետոնյա հիմքով, երկաթ-բետոնյա հենասյուներով և ծածկով, 2 հարկանի հարթակ, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, հարդարանքը բացակայում է:
Թիվ 4 շինություն-9856 քմ, բետոնյա հիմքով, երկաթ-բետոնյա պատերով և ծածկով, 11 հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 5 շինություն-4992 քմ, բետոնյա հիմքով, երկաթ-բետոնյա ծածկով, 12 հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, արտաքին պատերը կառուցված չեն, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 6 շինություն-10608 քմ, բետոնյա հիմքով, երկաթ-բետոնյա ծածկով, 13 հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, արտաքին պատերը կառուցված չեն, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 7 շինություն- 1965,5 քմ, բետոնյա հիմքով, երկաթ-բետոնյա հենասյուներով և ծածկով, 1 հարկանի հարթակ, որոշ հատվածներում 2- հարկանի, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, հարդարանքը բացակայում է:
Թիվ 8 շինություն- 542 քմ, բետոնյա հիմքով, մասամբ քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով, 1-հարկանի շինություն, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 9 շինություն- 7300,5 քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, որոշ հատվածներում բացակայում են քարերը, երկաթ-բետոնյա ծածկով, 2-հարկանի շինություն, մասամբ 1-հարկանի, տանիքն իրականացված է սալիկներով, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 10- 17422 քմ, բետոնյա հիմքով,երկաթ-բետոնյա սալիկապատ պատերով և ծածկով,3-հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Թիվ 11 շինություն- 1197 քմ, բետոնյա հիմքով, մասամբ քարե պատերով, երկաթ-բետոնյա ալերով և ծածկով, 1-հարկանի շինություն, կառուցվել է 1980-ական թ, սկզբներին, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են:
Ընդհանուր առմամբ շինությունները գտնվում են վատ և վատթար վիճակում, հետագա շահագործման համար պահանջում են էական ներդրումներ: 1.707.480.000
Անշարժ գույք-շինություն ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան-Ճամբրակ ճան. Ծովագյուղից հարավ, մոթելից արևմուտք, ափամերձ տարածք
Սեփ. վկ. 2396892
Կադ. Ծածկագիր 05-049-2063-0008 Հողամասի մակերեսը – 4400 քմ,
Հողամասի նշանակությունը- առողջարանային;
Գործառնական նշանակությունը- տուրիստական բազայի կառուցման և սպասարկման
Իրավունքի տեսակը – վարձակալություն
Բնութագիրը- բաղկացած է երկու ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք ունեցող մասերից, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, առկա են ծառեր:
Հողամասը ծանրաբեռնված է- 60 քմ կիսակառույց շինությամբ
Շինությունը բետոնյա հիմքով, երկաթ-բետոնյա սալերով պատերով և ծածկով 1 հարկանի կառույց է, որը կառուցվել է 1980-ականների սկզբներին, տանիքը հարթ է, դռները, պատուհանները և հարդարանքը բացակայում են, գտնվում է վատ վիճակում: 31 680 000


Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են պարտապանի անվամբ «Արդշինբանկ»ՓԲԸ-ում բացված 2473604667720000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և /կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ՝ ժամը 16:00-ն կարող են. հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է տասն օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Լուսինե Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093372705 հեռախոսահամարով:

Հասցե` Երևան, Մանանդյան 1, բն.9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`