Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԱՈՒԴԻՈԼԱՅԹ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին

14.02.2022

Հայտատու` ՙԱՈՒԴԻՈԼԱՅԹ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2022թ. Փետրվարի 14-ին ՙԱՈՒԴԻՈԼԱՅԹ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. Մարտի 11-ին, ժամը 14:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙԱՈՒԴԻՈԼԱՅԹ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը մեկ լոտով.
ԼՈՏ 1. – ՙԱՈՒԴԻՈԼԱՅԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք՝ JBL PRX 700 /718/՝ 1 /Մեկ/ հատ, JBL PRX 715 M՝ 2/ Երկու/ հատ, JBL VRX 918 S 900/՝ 2 /Երկու/ հատ, JBL VRX 932LA՝ 2 /Երկու/ հատ, JBL VRX915 M vrx 900՝ 4 /Չորս/ հատ, PAR64 LED light 177 PCS՝ 17/Տասնյոթ/ հատ, Shure SLX 4 /բարձրախոս SLX2/՝ 1/ Մեկ/ հատ, Mackie prof FX 16՝ 2 /Երկու/ հատ, Բարձրախոս հենակ JBL Tripod MA-4x՝ 4 /Չորս/ հատ, Շտատիվ Ստենդ միկրոֆոնի Bass BMC-101՝ 1 /Մեկ/ հատ:
ԱՈՒԴԻՈԼԱՅԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը գտնվում է ՀՀ, Արմավիրի մարձ, Փարաքար համայնք, Դեմիրճյան 8 փ, 1 տուն անշարժ գույքի տարածքում: Հիմնականում 2015թ. արտադրության երաժշտական սարքավորումներ են, որոնք արտաքինից բարվոք վիճակում են, հիմնականում քիչ, խնամքով օգտագործված, որոշ սարքավորումներ իրենց տուփերում են: Գույքի աշխատանքային վիճակի հետ կապված փորձարկումներ հնարավոր չի եղել իրականացնել, իրականացվել է գույքի արտաքին ուսումնասիրություն, համաձայն որի գույքըը գտնվում է նորմալ աշխատանքային վիճակում, մեկնարկային գինը՝ 4,970,000 (Չորս միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում է ՙԱյԴԻ ԲԱՆԿ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի ապամոնտաժման, առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար՝ 5.000 ՀՀ դրամ, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, այդ մասին ծանուցում են ուղարկում ՀՀ Սնանկության դատարան՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամար: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի անդորրագիրը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ 11817000150701 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին:
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարգություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարչին 077-64-22-00 հեռախոսահամարով՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը:

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 (77) 642200

Էլ. փոստ`