Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գրիգոր Հովհաննեսի Սանդալյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

16.02.2022

Հայտատու` Գրիգոր Հովհաննեսի Սանդալյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


2022թ. մարտի 17-ին ժամը 12:30-ին Գրիգոր Հովհաննեսի Սանդալյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Գրիգոր Հովհաննեսի Սանդալյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված Գրիգոր Հովհաննեսի Սանդալյանին և գրավատուներ Ջեմմա Գրիշայի Մեհրաբյանին, Գևորգ Հովհաննեսի Սանդալյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 4/2 շենք 5 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 99,8քմ, շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ քարե, բնակարանի մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները փայտե, պատուհանները մետաղապլաստե շրջանակներով, միջանցքի և խոհանոցի հատակները սալիկապատ են, սենյակների և հյուրասենյակի հատակները մանրատախտակ, պատերը գաջասվաղված պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանն առանձին, պատերն ու հատակն երեսպատված են սալիկներով, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Մեկնարկային գինը՝ 32.085.000 /երեսուներկու միլիոն ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605828750000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`