Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.03.2022

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.02.2022թ. հայտարարված Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.03.2022թ. ժամը 16:00-ին Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի /գործ թիվ ԿԴ/0043/04/15/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Անժելիկա Սուրենի Էլբակյանի և Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականության իրավունքով պատկանող գույի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և կազմում է`
Լոտ 3. ՀՀ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, հողամաս, 0.35 հա /սեփականության վկայական 2575931 / - հանդիսանում է Աշոտ Պարգևի Ռուբենյանի սեփականություն - 306.700 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047049 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`