Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

07.03.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. փետրվարի 18-ին “Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2022թ. մարտի 23-ին ժամը 11:00–ին ք.Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված.
1. Արարատի մարզ, Մրգանուշ համայնք, թիվ` 03-060-012-013 կադաստրային ծածկագրով բնակելի տուն, հողամասի մակերեսը` 0,1380 հա, շինության մակերեսը` 127,9քառ. մետր, մուտքի դուռը երկաթյա, պատուհանները մետաղապլաստե, սանհանգույցը սալիկապատ, առկա է ջեռուցման համակարգ, ներքին հարդարումը` միջին, շուկայական արժեքը` 5 596 287 ՀՀ դրամ:
Բնակարանը բնակեցված է, բնակիչների վտարման գործողությունը և գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Տան հետ կապված գույքահարկի և կոմունալ վճարումների պարտավորությունները անցնում են գնորդին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի 16069035301846 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Դուստր Քրիստինե” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանˋ095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`