Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մարինե Լյովայի Ավետիսյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող և <<Արդշինբանկ>> ՓԲԸ- ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման մասին

04.04.2022

Հայտատու` Մարինե Լյովայի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Լևոն Կարապետի Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.03.2022թ ժամը 13:30-ին սնանկ ճանաչված Մարինե Լյովայի Ավետիսյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող և <<Արդշինբանկ>> ՓԲԸ- ում գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
21.04.2022թ ժամը 13:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5, թիվ 311 դահլիճում տեղի կունենա, սնանկ ճանաչված Մարինե Լյովայի Ավետիսյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող և <<Արդշինբանկ>> ՓԲԸ- ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գնով, որը բաղկացած է 1 ԼՈՏԻՑ:
Աճուրդի է ներկայացվում ՝
ԼՈՏ 1 ՀՀ Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Փյունիք թաղամաս 16շենք, բնակարան 16 հասցեում գտնվող, ( շինության մակերեսը 79.6 քմ, սեփականության իրավունքի վկայական թիվ 1953896, գրավի վկայակն թիվ 26042014-06-0011):
Մեկնարկային գինը սահմանվում է 6.462.585 ՀՀ դրամ:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Ֆիզիկական անձի դեպքում ՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձի Ա/Ձ-
ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փասթաղթերի պատճենը:
-աճուրդի սնանկության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Սնանկության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Մարինե Լյովայի Ավետիսյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<ՀԱՅԲԻԶՆԵԶ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի 1150013969329322 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկաց մասնակիցը:
Ցանկացողներն կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարչին ՝ Լևոն Պետրոսյանին /098033366/:

Հասցե` ք․Երևան, Բաբայան 38, բն․24

Հեռ..` +37498033366

Էլ. փոստ`