Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջրվեժի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող հողամասերի դասական երկրորդ աճուրդ

19.04.2022

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Լոտ 1. Ջրվեժ համայնք, Ձորաղբյուր գյուղ, 07-042-0308-0047 - Մակերեսը հեկտար՝ 4.84730 - գյուղատնտեսական,
այլ - գյուղատնտեսական գործունեության համար, այլ հողատեսք - Մեկնարկային գինը՝ 19000000 դրամ, Նախավճարի չափը՝ 9500000 դրամ, Քայլի չափը՝ 950000 դրամ:
Լոտ 2. Ջրվեժ համայնք, Ջրվեժ գյուղ, 13 փողոց, 1 փակ. թիվ 5, 07-057-0361-0024 - Մակերեսը հեկտար՝ 0.14305, բնակավայրի բնակելի կառուցապատման, բնակելի տան կառուցման համար, Մեկնարկային գինը՝ 16000000 դրամ, Նախավճարի չափը՝ 8000000 դրամ, Քայլի չափը՝ 800000 դրամ:
Լոտ 3.Ջրվեժ համայնք, Ջրվեժ գյուղ, 13 փողոց, 1 փակ. թիվ 9, 07-057-0361-0027 - Մակերեսը հեկտար՝ 0.1281, բնակավայրի բնակելի կառուցապատման, բնակելի տան կառուցման համար - Մեկնարկային գինը՝ 14000000 դրամ, Նախավճարի չափը՝ 7000000 դրամ, Քայլի չափը՝ 700000 դրամ:

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ սերվիտուտներ)՝ չկան: Ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար՝ չկան: Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ՝ չկան:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ջրվեժի համայնքապետարան (Մելքոնյան փողոց 76, 2-րդ հարկ, հեռախոս՝ 010-684929):
Թիվ 1 լոտի երկրորդ աճուրդը կայանալու է 2022 թ. ապրիլի 27-ին ժամը 14:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում, որի հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թ. ապրիլի 22-ը, ժամը 14:00-ն:
Թիվ 2 և 3 լոտերի երկրորդ աճուրդը կայանալու է 2022 թ. մայիսի 23-ին ժամը 14:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում, որի հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թ. մայիսի 18-ը, ժամը 14:00-ն:





Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`