Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Խաչիկ Հովսեփի Գալստյանի սնանկության գործով անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

20.04.2022

Հայտատու` Խաչիկ Հովսեփի Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 18.03.2022թ. որոշման համաձայն 2022թ. մայիսի 10-ին, ժամը 15:00–ին Խաչիկ Հովսեփի Գալստյանի սնանկության թիվ ԿԴ 0045/04/14 գործով կառավարչի կողմից ՙՙՍԳԿԿ՚՚ ԻԿԿ-ի Երևան քաղաքի նստավայրում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Խաչիկ Հովսեփի Գալստյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՙԱրդշինբանկ՚՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 (մեկ) լոտից:
Աճուրդի է ներկայացվում
Լոտ 1. Կոտայքի մարզ ք. Հրազդան, Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող 298.61 քմ. մակերեսով, պարսպապատ երկհարկանի բնակելի տուն, 710 քմ. մակերեսով տնամերձ հողատարածքով, /վկայական2231977/: Քարե շենքի արտաքին պատերը սվաղված են, միջհարկային ծածկերը երկաթբետոնյա, տանիքը՝ թիթեղապատ: Պատուհանները և միջսենյակային դռները և փակ պատշկամբը պատրաստված են սպիտակ մետաղապլաստե պրոֆիլներով: Միջանցքի, խոհանոցի և սանհանգույցների հատակը սալիկապատ են, սենյակներինը՝ փայտյա մանրահատակ: Տունը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, գտնվում է բավարար վիճակում: Տան առաստաղի առանձին հատվածներում կան ջրի ներգործությունից առաստաղի ներկանյութի վնասված հատվածներ: Մենարկային գինը՝ 24.785.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Խաչիկ Հովսեփի Գալստյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510021294280600/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Լոտի ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Գառնիկ Փանոսյանին հեռ. (093) 850080:

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`