Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԴավիթ Կարապետյան՚ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների եղանակով

22.04.2022

Հայտատու` ՙԴավիթ Կարապետյան՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. Ապրիլի 22-ին, ՙԴավիթ Կարապետյան՚ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների եղանակով չի կայացել հայտ չլինելու պատճառով.
2022թ. Մայիսի 20-ին, ժամը 12:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙԴավիթ Կարապետյան՚ՍՊԸ-ի սնանկության գործով վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների եղանակով մեկ լոտով.
ԼՈՏ 1. – ՙԴավիթ Կարապետյան՚ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք՝ Դուռ սառնարանի PCE07 100200 10NSS1PRPR՝ 1/Մեկ/ հատ, Դրամարկղի արկղ ԿԲ-1, 9-2H՝ 1 /հատ/, Դրամարկղի արկղ ԿԲ-1, 5-1H՝ 8 /Ութ/ հատ, Զամբյուղ 20-22 լ կարմիր՝ 93 /Ինսուներեք/ հատ, Զամբյուղ B.05.02 կարմիր՝ 1 /Մեկ/ հատ, Զամբյուղ B.06.02 կարմիր՝ 1 /Մեկ/ հատ, Զամբյուղ B.07.02՝ 1 /Մեկ/ հատ, Զամբյուղ B.10.03՝ 1 /Մեկ/ հատ, Զամբյուղ B.11.02՝ 1 /Մեկ/ հատ, Զամբյուղ K.01.06՝ 1 /Մեկ/ հատ, Սառցարան MLP-700 կարմիր՝ 3 /Երեք/ հատ, Սառնարան պահարան Elton 1.5 CK cupe՝ 2 /Երկու/ հատ, Սառնարան պահարան Kapri 1.5 CK cupe՝ 5 /Հինգ/ հատ, Սառնարան պահարան Kapri 1.5 CK cupe statika՝ 2 /Երկու/ հատ, Սառնարան ցուցափեղկ ILET BXCd-1.5 1 /Մեկ/ հատ, Սառնարան ցուցափեղկ Tair BXCd-1.5՝ 1 /Մեկ/ հատ, Սառնարան վիտրինա DALLAS3 VT GI C VCB 187՝ 1 /Մեկ/ հատ, Սառնարան ցուցափեղկ Florencia 1.2 ՝1 /Մեկ/ հատ, Սայլակ Y90՝ 50 /Հիսուն/ հատ, Հսկիչ դրամարկղային սեղաններ մետաղական սկաների ապահովիչով՝15 /Տասնհինգ/ հատ, Հսկիչ դրամարկղային սեղաններ մետաղական սկաների ապահովիչով 3-01-1.6-1.1՝ 9 /Ինը/ հատ, Մետաղական սայլակ 100 լ․՝ 1 /Մեկ/ հատ:
ՙԴավիթ Կարապետյան՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աշխատանքային վիճակի ստուգում չի իրականացվել, ըստ պարտապանի հիմնադիր-տնօրենի ներկայացմամբ էլ․ տեխնիկան գտնվում է նոր, աշխատանքային վիճակում, սակայն գույքերի հիմնական մասը գտնվում են Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում /ՙԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ՚ ՍՊԸ-ի պահեստային տարածքում՝ Ք. Երևան, Դ. Անհաղթի 6 հասցեում/ գտնվող պահեստային տարածքում՝ բաց երկնքի տակ, ուստի ենթարկվել են կոռոզիայի, գույնի փոփոխության, իսկ մյուս մասը գտնվում են Արշակունյաց պող. 6 հասցեում գտնվող խանութում և պահեստային տարածքում, որի հետևանքով պահպանված է նրանց նորմալ ապրանքային տեսքը: Գույքի մեկնարկային գինը՝ 4,050,000 (Չորս միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ:
Գույքի առուվաճառքի հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար՝ 5.000 ՀՀ դրամ:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին՝ ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220533333997000:
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարգություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդի պայմաններին ծանոթանալու համար և աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարչին 077-64-22-00 հեռախոսահամարով՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը:

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`