Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՎԱԼՀԱՐ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

29.04.2022

Հայտատու` <<ՎԱԼՀԱՐ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մայիսի 27-ին ժամը 14:30-ին, թիվ ՍՆԴ/1723/04/20 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<ՎԱԼՀԱՐ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձին պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 2. ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ 16 փողոց, տուն 16 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասը կրում է 01-012-0027-0053 կադաստրային ծածկագիրը, ըստ կադաստրային քարտեզի զբաղեցնում է 643.7 քմ մակերես, իսկ ըստ թիվ 2337236 վկայականի 592.8քմ մակերես: Մակերեսների անհապատասխանության հետ կապված՝ գնահատողը հիմք ընդունելով 14.04.1999թ. ՀՕ-295 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հիմք է ընդունվել թիվ 31082021 տեղեկանքում արտացոլված մակերեսը: Հողամասը մասամբ բարեկարգված է՝ ասֆալտապատ է, որն ունի մաշվածություն: Բնակելի տան հողամասը զբաղեցնում է 592.8 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է երեք շինությամբ՝ բնակելի տուն՝ 414,7 քմ մակերեսով, օժանդակ շինություն 6,8քմ մակերեսով, օժանդակ շինություն 23քմ մակերեով: Բնակելի տունը շահագործվել է 1946 և 1970 թվականներին, հողամասի մակերեսը՝ 592,8քմ, շենքի մակերեսը՝ 414,7քմ, հարկայնությունը՝ կիսանկուղ և առաջին հարկ, շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար, արտաքինից սվաղված են ցեմենտավազյա շաղախով, տանիքը՝ բազմալանջ, մետաղական թիթեղ (ոչ պրոֆիլավորված), ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը փայտանյութ՝ հին, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, տեղադրված են ճաղավանդակներ, պատերը՝ ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, գորգ-մանրահատակ, խոհանոցի հատակը՝ կերամիկական սալիկ, սանհանգույցը և լոգարանը՝ միասին, հատակը և պատերը՝ սալիկապատած, առկա են կոմունիկացիաներ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Վալերիկ Նորիկի Հարությունյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով <<ՎԱԼՀԱՐ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 40.336.371,90 /քառասուն միլիոն երեք հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր յոթանասունմեկ դրամ իննսուն լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605803900000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`