Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վանիկ Պետրոսյանի պարտավորությունների համար <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.04.2022

Հայտատու` Վանիկ Արտաշեսի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. ապրիլի 14-ին, ժամը 12:30-ին Վանիկ Արտաշեսի Պետրոսյանի սնանկության գործով նշանակված աճուրդը կայացել է մասնակի:
2022թ. մայիսի 19-ին, ժամը 12:30-ին Վանիկ Արտաշեսի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտի 11/4, թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Վանիկ Արտաշեսի Պետրոսյանի պարտավորությունների համար <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով.

Լոտ 1- ք. Երևան, Ռադիշչևի փ. թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք:Անշարժ գույքի նկարագիրը՝ հողամասի չափը՝ 0,02906հա, բնակելի տան մակերեսը՝ 536,8քմ, 8 սենյակ: Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը՝ 01-012-0228-0046:Առկա է 13,7քմ մակերեսով ինքնակամ շիոնւթյուններ, երեք հատ ինքնակամ բացված պատուհաններ և մեկ ինքնակամ բացված դուռ:Բնակելի տան արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով:Հիմքը ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը ե/բ միաձույլ, տանիքը՝ թիթեղ, առաստաղի բարձրությունը մոտ 3 մ: Շենքի տիպը քարե 3 հարկանի, նկուղով, վիճակը՝ լավ, տեխնիկական հագեցվածությունը լավ: Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի: Բնակելի տան մուտքի դուռը մետաղական իրանով, ներքին դռները փայտյա, պատուհանները մետաղապլաստ և ալյումին: Հատակը սալիկ և մանրատախտակ: Պատերը ներկանյութ և պաստառ: Սանհանգույց ունի ամեն հարկում, պատերը և հատակները սաիլկապատված: Աստիճանները կերամոգրանիտ: Տան ներսում առկա է բուխարի: Նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ: Տեղադրությունը, դիրքը լավ: Բնակելի տան ներքին հարդարանքը 1-6 սանդղակով համապատասխանում է 4 կատեգորիային, լավ վիճակ: Ունի մի քանի բաց պատշգամբներ: Տեղադրված է մետաղական դարպաս: Արտաքինից երեսպատված է քարե սալիկներով: Ունի ավտոտնակ: Առկա է գազ, լույս և ջուր: Լոտի արժեքը կազմում է 78.958.000 ՀՀ դրամ:
«Սնանկության մասին» 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն որպես երրորդ անձ գրավատու՝ կարող է օգտվել իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու իրավունքից` սնանկության հատուկ հաշվին կամ դրամարկղ, որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220531024762000 սնանկության հատուկ հաշվին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև 11.05․2022թ․ ժամը 17։30, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://yadi.sk/d/Puip2nDn7m7ZiA , կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք դիմել կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ. +374 44 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 28փ. 23տ.

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`