Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովհաննես Չարխչյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ

11.05.2022

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մայիսի10-ին նշանակված Հովհաննես Չարխչյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2022թ. մայիսի 27-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Հովհաննես Չարխչյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
1. Լոտ 1. ԳԱԶ 31105 մակնիշի 06 UL 238 պետ համարանիշի ավտոմեքենա, նույն. համար` X9631105061350194, գույնը` ավանտյուրին, 2006թ. արտադրության, վիճակը` անսարք, շարժիչը` մաշվածքով, արտաքին տեսքը` ոչ բարվոք: Տեխնիկական վիճակը` վատ: Սրահը պատառոտված կտոր, մեքենան չի թողարկվում: Դռների վրա առկա են ծռմռված և դեֆորմացված հատվածներ, բացակայում է դիմացի թափարգելը և կողային հայելիները: Ավտոմեքենայի ամբողջ ներկածածկույթը խամրած վիճակում:
Աճուրդի մեկնարկային արժեքը` 376 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ում բացված հետևյալ 1150008279299221 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը` 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հովհաննես Չարխչյանի սնանկության գործով կառավարիչ` Հ. Գևորգյանին +3749419915 հեռախոսահամարով։

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`