Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մելանյա Խոսրովի Սարգսյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին:

13.05.2022

Հայտատու` Մելանյա Խոսրովի Սարգսյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ.հունիսի 03- ին, ժամը 12 00, Մելանյա Խոսրովի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Մելանյա Խոսրովի Սարգսյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված Մելանյա Խոսրովի Սարգսյանին պատկանող երրորդ անձի պարտավորությունների դիմաց <Ակբա- Բանկ> ԲԲԸ-ում գրավադրված `
Լոտ1. Գյուղատնտեսական նշանակության հողամաս (հասցե՝ Կոտայքի մարզ , Ակունք, գ. Նոր Գյուղ, վարեկահող - 0,436 հա, (վկայական` 12022014-07-037,կադաստրային ծածկագիր՝ 07-049-0238-0025) -6.271.003 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`
Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական: Գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը փողոցի կողմից ունի մոտ 68 գծամետր երկարություն, կողային չափերը՝ մոտ 62 մետր, ճակատային եզրագծին զուգահեռ Գնահատման ներկայացված հողամասը գտնվում էր ոռոգման ջրով ապահովված հատվածում: Հողամասը տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր մշակված վիճակում, փաստացի օգտագործվում էր որպես այգի: Հողամասում առկա են մի քանի տեսակի պտղատու ծառեր՝ խնձորենիներ, դեղձենիներ, ընկուզենիներ, փշատենի, ելակի և մոշի թփեր։ Հողամասի վրա առկա է մեկ հարկանի քարե շինություն, առանց միջհարկային ծածկի, տանիքածածկը թեթև կառուցատարրերով (ոչ հիմնական)։ Շինությունը թիվ 12022014-07-0037 վկակայանում արտացոլված չէ։ Նկարագրված շինության արժեքը անուղղակիորեն ներառված է հողամասի բարելավումների գնագոյացնող գործոնում։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150011267197164 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`