Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Ստյոպայի Ստեփանյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին:

13.05.2022

Հայտատու` Սամվել Ստյոպայի Ստեփանյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված


2022թ.հունիսի 03 - ին, ժամը 12:15, Սամվել Ստյոպայի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Սամվել Ստյոպայի Ստեփանյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված Սամվել Ստյոպայի Ստեփանյանին պատկանող, երրորդ անձի պարտավորությունների դիմաց <Ակբա- Բանկ> ԲԲԸ-ում գրավադրված `
Լոտ 1. Կոտայքի մարզ , ք.Աբովյան, Կոտայքի փոզոց, թիվ 71 հասցեում գտնվող ՝ Բնակելի տուն (130,7 ք/մ), կից շինություններ(մառան 22 քմ,ջերմոց, կ/թուն 110,9 քմ, ծածկարան77,0 ք.մ, գոմ 49,9 քմ զուգարան-բաղնիք 11,91,կ/տուն,խողանոց 8,14քմ), տնամերձ հողամաս(760քմ)(վկայական՝ 740271,կադաստրային ծածկագիր`07-002-09-0017-0013) –11.479.126 ՀՀ դրամ
Գույքի նկարագիրը`
Բնակելի տունը կառուցվել է 760քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասն ունի անկյունային դիրք։ Հողամասը բարեկարգված չէ, առկա են պտղատու ծառեր։ Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 130.7 քմ, մառան՝ 22քմ, ջերմոց, կաթսայատուն՝ 110,9քմ, ծածկարան՝ 77,0քմ, գոմ՝49,9քմ, զուգարան, բաղնիք՝ 11,91քմ և կաթսայատուն, խոհանոց՝ 8,14քմ մակերեսներով։Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150012781631627 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`