Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովհաննես Կասարջյանի պարտավորությունների համար <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.05.2022

Հայտատու` Հովհաննես Կասարջյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 25-ին, ժամը 15:00-ին Հովհաննես Կասարջյանի սնանկության գործով նշանակաված կրկնաճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022թ. հունիսի 15-ին, ժամը 15:00-ին Հովհաննես Կասարջյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտիի 11/4 թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Հովհաննես Կասարջյանի պարտավորությունների համար <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Արարատի մարզ, Արևաբույր համայնք, Երևան-արտաշատ խճ. թիվ 21 հասցեում գտնվող բնակելի տուն:Սեփականության վկայականի համար՝ 770930:Լոտի նկարագրությունը՝ բնակելի տան մակերեսը կազմում է 481,55քմ, իսկ բնակավայրի նշանակության հողամասի մակերեսը 0,179հա, ինչպես նաև առկա են 4,4քմ մակերեսով կաթսայատուն, 14,8 քմ մակերեսով անասնաշենք և 13,1քմ մակերեսով տնտեսական պահեստ: Բնակելի տունը շարված է տուֆ քարով, երկաթբետոնյա տանիքով և ասբոշիֆերյա տանիքածածկով: Բնակելի տան մի մասում ներքին հարդարանք իրականացված չէ, մյուս մասում ներքին հարդարանքը իրականացված է սոսնձաներկմամբ: Հատակները հիմնականում փայտյա են, ներսի դռները և պատուհանները փայտյա են, սան. հանգույցի պատերը և հատակը սալիկապատված են: Բնակելի տան մուտքի դուռը մետաղական է: Ընդհանուր առմամբ բնակելի տան արտաքին և ներքին հարդարանքները գտնվում են բավարար վիճակում: Հողամասը հարթ է և հարակից տարածքներից մի մասով սահմանազատված:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 9.040.500 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Հովհաննես Կասարջյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220530448285000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 28փ. 23տ.

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`