Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վոլոդյա Լևոնի Սարգսյանի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ > ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերը կրկնաճուրդով վաճառելու մասին

03.06.2022

Հայտատու` Վոլոդյա Լևոնի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 46 հոդված

02․06.2022թ. ժամը 10:30-ին ք.Երևան, Վազգեն Սարգսյան 26/3 515 գրասենյակ / հասցեում, պարտապան Վոլոդյա Լևոնի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից հրավիրված աճուրդը
չի կայացել հայտ չլինելու պատճառով ։
01․07․2022թ ժամը 10:30-ին ք.Երևան, Վազգեն Սարգսյան 26/3 515 գրասենյակ / հասցեում, պարտապան Վոլոդյա Լևոնի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի Վոլոդյա Լևոնի Սարգսյանի պարտավորությունների դիմաց երրորդ անձանաց սեփականության իրավունքով պատկանող <Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ > ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի կրկնաճուրդ՝ հետևյալ լոտերով :
N2 Հասցե ՀՀ Արարատի մարզ քաղաք Արարատ ,գյուղ Շիրազի փողոց 56 հասցեում գտնվող բնակելի տուն ։
Շենքի մակերեսը կազմում է 128,7 քմ ,2 հարկանի հողամասի մակերսը 1070 քմ կառուցման տարեթիվը -2000 ական թվականներ ,շինության հիմքը երկաթբետոնյա ,դռները ու պտուհանները մետաղապլաստե ,միջանցքի ,ճաշասենյակի հատակը սալիկապատված, սենյակների հատակը մանրատախտակ ,պատերը գաջասվաղված ,պատված ներկանյութով ,պատեր վրա առկա են ճաքեր ։ Գույքի սեփականատերը հանդիսանում է Թագուհի Փայլակի Գևորգյանը ։
Մեկնարկային գինն է 16,468,110 ՀՀ դրամ ։
N3 Հասցե ՀՀ Արարատի մարզ քաղաք Արարատ ,գյուղ Շիրազի փողոց 54 հյուրատուն ։
Ընդհանուր մակերսեը կազմում է 73,5 քմ ,հողամասի մակերսը կազմում է 1090 քմ ։Գույքի սեփականատերը հանդիսանում է Թագուհի Փայլակի Գևորգյանը ։ Կառուցման տարեթիվը -2000 ական թվական 1 հարկանի շինություն ,շինության հիմքը երկաթբետոն ,պատերի շարվածքը քար ,տանիքը կղմինդր ,մուտքի դուռը փայտե ,պատուհանները մետաղապլաստե հատակը երեսապատված կերամիկական սալիկներով ,պատերը գաջասվաղված ,պատված ներկանյութով ։
Մեկնարկային գինն է 9,513,450 ՀՀ դրամ ։
Հայտի ներկայացման, աճուրդի կազմակերպման և անցկացման կարգերը, աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները, աճուրդին առնչվող այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում, կամ նախապես՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով կառավարչի հետ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող ապացույց(ներ)ը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ Հայսատան բանկ » ՓԲԸ, հ/հ 16048070176408 )՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերիի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ա Մովսիսյանին ։ Հեռախոս 091-11-41-01

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`