Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նատալյա Ռաֆայելի Անտոնյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.06.2022

Հայտատու` Նատալյա Ռաֆայելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի հունիսի 3-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1390/04/20 սնանկ ճանաչված Նատալյա Ռաֆայելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ սնանկ ճանաչված Նատալյա Ռաֆայելի Անտոնյանին պատկանող անշարժ գույքերի առաջին աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022 թվականի հուլիսի 6-ին, ժամը 14:00-ին սնանկ ճանաչված ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ1390/04/20 սնանկ ճանաչված Նատալյա Ռաֆայելի Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ սնանկ ճանաչված Նատալյա Ռաֆայելի Անտոնյանին պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 18.04.2022թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Կրկնաճուրդի է ներկայացվում հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 1 - Նատալյա Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի, համայնք Կապան, գյուղ Ձորաստան հասցեում գտնվող բնակելի հին տունը /սեփականության իրավունքի վկայական 22092020-09-0007, տրված 22.09.2020թ.,821 ք մ հողամասի տարածքով, տարածքում առկա են պտղատու ծառեր,պարսպատումը կատարված է երկաթյա ցանցով , հիմնական շինության ընդհանուր մակերեսը ՝ 198, 5 ք մ/ , գույքի աճուրդի մեկնարկային գինը ՝ 5.085.000/ հինգ միլիոն ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ;
ԼՈՏ 2 - Նատալյա Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի, համայնք Կապան, գյուղ Ձորաստան հասցեում գտնվող հողամասը / սեփականության իրավունքի վկայական 22092020-09-0008, տրված 22.09.2020թ., հողամասի մակերեսը ՝ 638 ք մ ,տարածքում առկա են պտղատու ծառեր /, գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 333.000/ երեք հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ;
ԼՈՏ 3 - Նատալյա Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի, համայնք Կապան, գյուղ Ձորաստան հասցեում գտնվող հողամասը / սեփականության իրավունքի վկայական 22092020-09-0009, տրված 22.09.2020թ., հողամասի մակերեսը ՝ 3.494 ք մ տարածքում առկա են պտղատու ծառեր /,գույքի աճուրդի մեկնարկային գինը ՝ 1.665.000 / մեկ միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ;
ԼՈՏ 4 - Նատալյա Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի, համայնք Կապան, գյուղ Ձորաստան հասցեում գտնվող հողամասը / սեփականության իրավունքի վկայական 22092020-09-0044, տրված 22.09.2020թ., հողամասի մակերեսը ՝ 101 ք մ /, գույքի աճուրդի մեկնարկային գինը ՝ 72.000 / յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813022288800 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`