Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երրորդ անձ <Արմանդ Եղբայրներ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և Արմեն Գրիգորյանի պարտավորությունների կատարման ապահովման համար <Ռեդութ Ասետ Մենեջմենտ Կոմպանի> ՍՊԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.06.2022

Հայտատու` Արմեն Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.07.2022թ. ժ.13.00-ին Արմեն Գրիգորյանի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Սեբաստիա 37,1-ին հ.2ս. հասցեում կանցկացվի երրորդ անձ <Արմանդ Եղբայրներ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և Արմեն Գրիգորյանի պարտավորությունների կատարման ապահովման համար <Ռեդութ Ասետ Մենեջմենտ Կոմպանի> ՍՊԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 2՝ ք. Երևան, Բագրատունյաց պող 13 շենք թիվ 115 շինություն հասցեում գտնվող անշարժ գույք՝ 118,15 քմ մակերեսով / նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, համաձայն սեփականության իրավունքի գրանցման վկայականի սեփականատիրոջն է փոխանցվել շենքին հատկացված 2150,2քմ հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը: Սակայն փաստացի գնահատման ենթակա անշարժ գույքը իրենից ներկայացնում է դատարկ, տեղազննման պահին չկառուցապատված հողամաս, երրորդ անձ <Արմանդ Եղբայրներ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և Արմեն Գրիգորյանի պարտավորությունների կատարման ապահովման համար <Ռեդութ Ասետ Մենեջմենտ Կոմպանի> ՍՊԸ գրավադրված անշարժ գույք /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2847161 վկայական, տրված 31.08.2011թ./: Լոտի մեկնարկային գինն է 14.350. 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ Արմեն Գրիգորյանի <Արդշինբանկ> ՓԲԸ-ի հ/հ 2474203605690000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքի օտարման դեպքում Գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև անշարժ գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կատարել անշարժ գույքը զբաղեցրած անձանց վտարման և դրա հետ կապված հետագա ծախսերի հարցը:Միաժամանակ հայտնվում է, որ համաձայն սեփականության իրավունքի գրանցման վկայականի սեփականատիրոջն է փոխանցվել շենքին հատկացված 2150,2քմ հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը, փաստացի անշարժ գույքը իրենից ներկայացնում է դատարկ, չկառուցապատված հողամաս: Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091-48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`