Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նունե Աշոտի Մկրտչյանի սնանկության գործով ոսկյա իրերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.06.2022

Հայտատու` Նունե Աշոտի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օևենքի 76-րդ հոդված

• 2022թ. հուլիսի 05-ին, ժամը 12:00-ին Նունե Աշոտի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 14․01․2021թ․ /գործ թիվ ՍՆԴ/3089/04/20 / վճռով սնանկ ճանաչված Նունե Աշոտի Մկրտչյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրաված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ոսկյա իրերի հրապարակային սակարկություններով վաճառքը ,հետևյալ լոտերով․
• ԼՈՏ 1.

Հ/Հ Անվանում Քանակը իրում ոսկու զանգվածը /գր/ իրում ոսկու մաքուր զանգվածը հարգը 1 գրամ շուկայական արժեքը /դրամ ի Շուկայական արժեքը /դրամ/
1 Ոսկյա շղթա կախազարդով 4 հատ 84,9 83,9 583 17,400 1․460․000
2 Ոսկյա թևնոց 2 հատ 10,5 10,5 583 17․400 185․700
ԸՆԴՀԱՄԵՆԸ 94,4 1․645․700

Մեկնարկային գինը 1,645,700/մեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ։

• ԼՈՏ 2.

Հ/Հ Անվանում Քանակը իրում ոսկու զանգվածը /գր/ իրում ոսկու մաքուր զանգվածը հարգը 1 գրամ շուկայական արժեքը /դրամ ի Շուկայական արժեքը /դրամ/
1 Ոսկյա մատանի 1 հատ 5,1 5,05 583 17,400 87,870

Մեկնարկային գինը 87,870 /ութսունյոթ հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ։





Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է Նունե Աշոտի Մկրտչյանի սնանկության հետևյալ հատուկ հաշվին՝ «Արարատբանկ » ԲԲԸ 1510016129459418 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմելով կառավարիչ Արմեն Անտոնյանին /հեռ.099 69 10 02/։

Հասցե` ք․Երևան,Արշակունյաց պող․ 5/401

Հեռ..` +37499691002

Էլ. փոստ`