Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարություն

27.06.2022

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի մասին հրապարակային ծանուցման

1.Աճուրդի անցկացման օրը`2022 թվականի հուլիսի 19-ին, ժամը 11-00-ին:
2.Աճուրդի կազմակերպիչը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ):
3.Աճուրդի անցկացման վայրը /հասցեն/` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1 (Արթիկի համայնքապետարանի շենք):
4.Աճուրդի ձևը և անցկացման կարգը` դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը, որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին:
5.Աճուրդի դրված գույքի /լոտ/ նկարագրությունը
Գույքի անվանումը Գույքի սեփականատերը Գույքի տեխնիկական տվյալները Գույքի տեխնիկական վիճակի նկարագրությունը Գույքի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/
Լոտ N1
Lexus RX300 մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ Lexus RX300, h/հ 181ԼԼ 70, թողարկման տարթիվը՝ 1999թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում, թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին և պատռված, վնասված էին առջևի ձախ անվաթևը, ձախ առջևի դուռը և այլն: Շարժիչը աշխատում էր անկանոն, շարժիչի վրա առկա էին յուղի արտանետման հետքեր և այլն: 1 185 000 (մեկ միլիոն հարյուր ութսունհինգ հազար)
Լոտ N 2
KIA SORENTO 3.8
մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ KIA SORENTO 3.8, h/հ 371AX 61, թողարկման տարթիվը՝ 2006թ. Ընդհանուր առմամբ մեքենան գտնվում է լավ վիճակում: Վնասված են հետևի ձախ կանգ լապտերը, հետևի թափարգելը, հետևի ձախ դուռը, շարժիչի ծածկոցը: 2 187 000 (երկու միլիոն հարյուր ուսթսունյոթ հազար)
Լոտ N 3
KIA SORENTO 3.5
մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ KIA SORENTO 3.5, h/հ 827LL70, թողարկման տարթիվը՝ 2004թ. Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում է լավ վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր և այլն: 1 786 000 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար)
Լոտ N 4
KIA SORENTO 3.5
մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ KIA SORENTO 3.5, h/հ 865LL70, թողարկման տարթիվը՝ 2005թ. Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում է լավ վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, անվադողերը կիսամաշ էին, կոտրված էր աջ կողային հայելին և այլն: 1 786 000 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար)
Լոտ N 5
ԳԱԶ 31105 մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ ԳԱԶ 31105, h/հ 616LL11, թողարկման տարթիվը՝ 2006թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, վնասված էին հետևի ձախ անվաթևը, հետևի թափարգելը և այլն: Անվադողերը կիսամաշ էին: Կոտրված էր կողային հայելին: Մեքենան գործարկելիս լսվում էին օտարածին ձայներ: 384 000 (երեք հարյուր ութսունչորս հազար)
Լոտ N 6
MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ MITSUBISHI PAJERO IO 1.8, h/հ 730LL70, թողարկման տարթիվը՝ 1999թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված և պատռված էին, վնասված էր առջևի աջ դռան ապակին, առկա էր էլեկտրականության հետ խնդիրներ: Վնասված էին հետևի և առջևի թափարգելները: 785 000 (յոթ հարյուր ութսունհինգ հազար)
Լոտ N 7
GAZ 3110 մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ GAZ 3110, h/հ 439SU14, թողարկման տարթիվը՝ 1997թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր, բացակայում էին դռների ապակիները: 117 000 (մեկ հարյուր տասնյոթ հազար)
Լոտ N 8
ՎԱԶ -21214
մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ ՎԱԶ 21214, h/հ 095 LL 70, թողարկման տարթիվը՝ 2005թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին, վնասված էին հետևի թափարգելը, բեռնախցիկի ծածկոցը: Շարժիչը աշխատում էր անկանոն, շարժիչի վրա առկա էին յուղի արտանետման հետքեր և այլն: 320 000 (երեք հարյուր քսան հազար)
Լոտ N 9
VAZ -21063 մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք Մակնիշը՝ VAZ 21063, h/հ 467 SU 14, թողարկման տարթիվը՝ 1990թ. Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր անբավարար վիճակում: Տևական ժամանակ չէր շահագործվել, առկա էին կորոզիոն գոյացություններ, թափքը վնասված և դեֆորմացված էր: 90 000 (իննսուն հազար)
Լոտ N 10
VOLKSWAGEN GOLF 2.01 մակնիշի թեթև մարդատար ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ VOLKSWAGEN GOLF 2.01, h/հ 702LL70, թողարկման տարթիվը՝ 2005թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Վնասված էր շարժիչի ծածկոցը, ջերմափոխանակիչի երեսպատոցը, առջևի թափարգելը, լուսարձակ լապտերները և դիմապակին վնասված էր: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր: 1 185 000 (մեկ միլիոն հարյուր ութսունհինգ հազար)
Լոտ N 11
MITSUBISHI OUTLANDER 2.4
մակնիշի թեթև մարդատար
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ MITSUBISHI OUTLANDER 2.4 , h/հ 176 LL 70, թողարկման տարթիվը՝ 2003թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին, վնասված էին առջևի և հետևի թափարգելները, ձախ առջևի դուռը, շարժիչի և բեռնախցիկի ծածկոցները և այլն: Շարժիչն աշխատում էր անկանոն, առկա էին յուղի արտանետման հետքեր: 985 000 (ինը հարյուր ութսունհինգ հազար)
Լոտ N 12
VAZ 21703
մակնիշի թեթև մարդատար
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք
Մակնիշը՝ VAZ 21703
h/հ 326 LL 70, թողարկման տարթիվը՝ 2008թ.
Ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում էր բավարար վիճակում: Թափքի վրա առկա էին կորոզիոն հետքեր, նստատեղերը մաշված էին և պատռված, վնասված էին հետևի թափարգելները, բեռնախցիկի և շարժիչի ծածկոցները, ջերմափոխանակիչի երեսպատոցը, աջակողմյան դռները և այլն: Շարժիչն աշխատում էր անկանոն, շարժիչի վրա առկա էին յուղի արտանետման հետքեր: 585 000 (հինգ հարյուր ութսունհինգ հազար)

6.Աճուրդի պայմանները`
1)Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2)Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`
• հայտ` սահմանված ձևանմուշով,
• ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճե,
• իրավաբանական անձանց և համայնքների համար` ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
• աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրոգիրը
• նախավճարի մուծման անդորրագիրը:
3)Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Արթիկի համայնքապետարանում` աճուրդային հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 18-ը ներառյալ` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11:00-ից մինչև 16:00-ն: 4)Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
5)Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
6)Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդներ) համար մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
7)Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ:
8)Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
9)Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է Արթիկի համայնքապետարանում 2022 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 18-ը:
10) Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2022 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում` համայնքապետարանի բակում:
11)Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:
12)Վճարումները կատարվում են Արթիկի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովին (աճուրդի կազմակերպիչ):
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`