Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը նհայտարարում է հրապարակային աճուրդ-վաճառք

29.06.2022

Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 02-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերը:
Լոտ 1- ծածկագիր՝ 03-001-0073-0431-001 Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Արարատյան փողոց, թիվ 78, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0418հա մակերեսով հողամասը,որում առկա է 273քմ մակերեսով հիմք
Լոտ 2- ծածկագիր՝ 03-001-0073-0433-001 Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Արարատյան փողոց, թիվ 78/2, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0212հա մակերեսով հողամաս,որում առկա է 159քմ մակերեսով հիմք
Լոտ 3- ծածկագիր՝ 03-001-0073-0432-001 Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Արարատյան փողոց, թիվ 78/3, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,024հա մակերեսով հողամաս,որում առկա է 180քմ մակերեսով հիմք

լոտ 1- 3 872 000 դրամ
լոտ 2- 1 981 000 դրամ
լոտ 3- 2 243 000 դրամ

Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասերի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն տուժվում հողամասերի որակական հատկանիշները, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091 19 11 51
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝
անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 28.07.2022 թվականը:
Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան

Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան

Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` 0235/2 36-28: 093 30 92 88

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`