Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքի վերաբերյալ

29.06.2022

Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
ՀՀ Հողային օրենսգիրք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ


Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի հուլիսի 27-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը:
Լոտ 1- ծածկագիր՝ 03-001-0426-0023, 0,26557հա /2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող/

լոտ 1- 1189750 դրամ

Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասերի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն տուժվում հողամասերի որոկական հատկանիշները, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։

Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան

Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` +374/93067087

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`