Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1876/04/19 սնանկության գործով պարտապան «ՍՈԲՐԱՆԻՅԵ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.06.2022

Հայտատու` «ՍՈԲՐԱՆԻՅԵ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հունիսի 28-ին, ժամը 17:00-ին թիվ ՍնԴ/1876/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան «ՍՈԲՐԱՆԻՅԵ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքի աճուրդային վաճառքը՝ բաղկացած 1 լոտից, չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

2022թ. հուլիսի 18-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/1876/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան «ՍՈԲՐԱՆԻՅԵ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1876/04/19 սնանկության գործով 08.02.2021թ. ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1876/04/19 վճռով սնանկ ճանաչված պարտապան «ՍՈԲՐԱՆԻՅԵ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքի աճուրդային վաճառք, բաղկացած 1 լոտից՝ ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 1. «TOYOTA CAMRY 3.3» մակնիշի 4T1BA32K05U509250 նույնացման համարով, 823UL64 համարանիշի ավտոմոբիլ:
Տրանսպորտային միջոցը արտադրվել է 2005թ., տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև, նույնականացման համարը՝ 4T1BA32K05U509250, շարժիչի հզորությունը՝ 225 ձիաուժ: Տրանսպորտային միջոցը չի շահագործվում, մեքենան ունի տարբեր մետաղական մասերի տարբեր վնասվածքներ, կոռոզիայի բազմաթիվ տեղեր, գույնը՝ արևի շողերից խամրած, սրահը՝ միջինից ցածր վիճակում, կտորից, դիմապակին և ետնապակին վնասվածքներով, մարտկոցը բացակայում է, ըստ տրանսպորտային միջոցի ցուցիչի մեքենայի վազքը կազմում է 243.755 մղոն:
Տրանսպորտային վիճակը գտնվում է վատթար վիճակում:
Տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Տրանսպորտային միջոցի ընթացքային մասերի աշխատանքային վիճակը, շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքային վիճակը՝ անկանխատեսելի, մաշվածությունը զգալի աստիճանի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 860,160 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն, ինչպես նաև իրավասու մարմնի որոշումը՝ գույքը աճուրդով գնելու վերաբերյալ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան «ՍՈԲՐԱՆԻՅԵ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402463760000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխաման ծախսերը. նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պող., 1/1 շ., բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`