Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Գետուկ>> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

11.07.2022

Հայտատու` <<Գետուկ>> ՍՊԸ սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 16-ին, ժամը 12:00 , <<Գետուկ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի <<Գետուկ>> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված <<Գետուկ>> ՍՊԸ -ին 5 լոտով պատկանող միջոցներըը` 121.062.000 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
Լոտ 1. Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան Նաիրյան փողոց թիվ 160/1 և 160/15 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող, <Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված `Անշարժ գույք – 161.11ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 23092016-05-0001) և 321.01 քմ (սեփ. վկայական՝ թիվ 16112018-05-0001) մեկնարկային գինը 87.237.000 ՀՀ դրամ
Գույքի նկարագիրը` Երկհարկանի քարե շինություններ : Մուտքի դռները ապակե, ներսի դռները մետաղապլաստ: Շինությունները ունեն էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է լավ վիճակում:
Լոտ 2.Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նալբանդյան փող.26/34 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, <Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված ` Անշարժ գույք (խանութ)– 54.12 ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 2847809) մեկնարկային գինը 7.371.000 ՀՀ դրամ
Գույքի նկարագիրը` 5 հարկանի շենքի 1 հարկում : Մուտքի դռները ապակե, ներսի դռները մետաղապլաստ: Շինությունը ունի էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է միջին վիճակում:
Լոտ 3.Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Կ.Դեմիրճյան փող. 4/5 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, ՙ<Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված` Բնակարան – 34.19. ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 1472553) մեկնարկային գինը 3.361.500 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Երկհարկանի քարե շենքի 1 հարկում : Մուտքի դուռրը մետաղյա, Միջանցքի և սենյակների հատակը բետոնեպատ, պատված լինոլեումով (Հաստ մոմլաթ, հատուկ բաղադրությամբ նյութով տոգորված հաստ կտոր՝ հատակները ծածկելու և պատերը պաստառելու համար), պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, պատերի վրա առկա են ճաքեր: Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է վատ վիճակում: բնակարանը փաստացի օգտագործվում է որպես պահեստ :
Լոտ 6. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան 2-րդ փողոց, 2-րդ նրբ.թիվ 11 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող` Բնակելի տուն - 0.258 ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 1129911) մեկնարկային գինը -11.218.500 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Բնակելի տունը կառուցվել է 2680քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման (տնամերձ): Հողամասը բարեկարգված է: Հողոմասի մի հատված ասֆալտապատ է: Հողամասում առկա են պտղատու ծառեր, եղևնիներ: Հողամասը պարսպապատ է, տեղադրված է մետաղական դարպաս: Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն 167.9քմ մակերեսով, ավտոտնակներ՝ 71.5քմ, 34.9քմ մակերեսով, կաթսայատուն՝ 3.9քմ մակերեսով, խորդանոց՝ 18քմ մակերեսով, անասնաշենք՝ 33.1 քմմակերեսով, ծածկ: Գնահատողը տեղազննմամբ պարզեց, որ հողամասում առկա է ինքնակամ շինություն: Ըստ թիվ 1129911 վկայականի հողամասի հատակագիծը բաժնում նշված N4, N5 շինություն մի մասը և ինքնակամ շինությունը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական շինություն: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Լոտ 7. Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան Նաիրյան փողոց թիվ 153/2 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող, ՙՙ<Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված`Անշարժ գույք – 67,02ք/մ (սեփ. վկայական՝ թիվ ` թիվ 1782471) մեկնարկային գինը 11.880.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`
Գտնվում է 5 հարկանի շենքի 1 հարկում : Մուտքի դռները մետաղապլաստե, ներսի դռները փայտե : Շինությունները ունի էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Սրահի հատակը բետոն է խճանկար (մոզայկա), սենյակի հատակը մանրատախտակ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է միջին վիճակում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.08.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150012437467482 )՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`