Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը աճուրդով օտարելու մասին

12.07.2022

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
ՙՀրապարակային սակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2022թ օգոստոսի 18-ին, ժամը 1130 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 Տաշիր համայնք, գ.Կաթնառատ, 1-ին փողոց, 2/2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 41,7 քմ (ծածկագիր՝ 06-053-0013-0019) հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, 18000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 Տաշիր համայնք, ք.Տաշիր , Դպրոցականների փողոց, թիվ 57 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 798,7 քմ (ծածկագիր՝ 06-008-0240-0009) բնակելի տուն կառուցելու նպատակով, 632600 ՀՀ դրամ մեկնարկային գնով:

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 15-ը: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68,
2-34-06 հեռախոսահամարներով:

Տաշիրի համայնքապետարան

Հասցե` ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` 0254-2-21-68, 0254-2-34-09

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`